Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Իշխանությունը գծում է նախընտրական խաղադաշտի սահմանը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախօրեին հրապարակել է սոցհարցման տվյալներ, ըստ որի Հայաստանի բնակչության 43 տոկոսը կողմնորոշված է, թե ում է տալու ձայնը խորհրդարանի ընտրությանը, 36 տոկոսը հետաքրքրված չէ ընտրական գործընթացով, իսկ 24 տոկոսը դեռևս չունի որոշում: Ուշագրավ թվեր են, անկախ, թե ինչ տեսանկյունից կգնահատենք սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը Հայաստանում: Այդ ինստիտուտը ակնհայտորեն չունի վստահություն, հանրության մոտ այդօրինակ հարցումների անաչառությունը մշտապես արժանանում է մեղմ ասած զգալի կասկածների: Ադիբեկյանն էլ այն սոցիոլոգներից է, որը գործնականում յուրաքանչյուր ընտրության կանխատեսում է իշխանության հաղթանակը, ինչն էլ տեղի է ունենում: Միաժամանակ հանրությունը գիտի, տեսնում է, զգում, թե երկու տասնամյակի ընթացքում իշխանությունն ինչպես է ապահովել իր հաղթանակները: Եվ համադրելով իրականությունը սոցիոլոգիական հարցումների հետ, հասարակությունը սկսում է կասկածել հարցումներին, որովհետև անտրամաբանական կլինի կասկածել իրականությանը: Բայց եթե փորձենք հրապարակված տվյալները դիտարկել երկու տարբեր վարկածներով էլ, միևնույն է, առկա է ուշագրավ պատկեր: Այդպիսով, դիտարկենք առաջին վարկածը, որը կառուցում ենք սոցիոլոգիական հարցումների հայաստանյան ինստիտուտի հանդեպ անվստահության կանխավարկածից կամ ենթադրությունից ելնելով: Եթե անգամ հրապարակված է իշխանության սցենարով թելադրված կամ առավել ևս ենթադրաբար պատվիրված տվյալ, ապա պատկերը, միևնույն է, արտացոլում է բավականին ուշագրավ մի վիճակ:

Փաստորեն հայտարարվում է, որ բաց է ընտրողների 60 տոկոսանոց մի հատված՝ չհետաքրքրվողների և չկողմնորոշվածների ցուցանիշները ներառված: Դա նշանակում է, որ առկա է նախընտրական աշխատանքի 60 տոկոսանոց դաշտ: Այստեղ էլ աշխատանքի հարցը կարող ենք բաժանել երկու վարկածի: Վարկած առաջին՝ մրցակցային աշխատանք, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է պայքարել այդ բաց ձայների համար, կամ այն ծավալը, որտեղ մասնակից ուժերը կարող են հավակնել իշխանության հետ պայմանավորվածության և ըստ այդ պայմանավորվածության էլ ստանան իրենց բաժինն այդ 60 տոկոսից: Եթե ելնում ենք սոցիոլոգիայի հանդեպ անվստահության և իշխանական պատվեր լինելու կանխավարկածից կամ ենթադրությունից, ապա, թերևս, իբրև արտացոլված պատկերից բխող եզրակացություն, գործ ունենք աշխատանքի երկրորդ վարկածի հետ, այսինքն, իշխանությունը հայտարարում է այն տիրույթի սահմանը, որի շրջանակում նա կարող է պայմանավորվել մասնակից ուժերի հետ, բաժին հանել նրանց համար: Մասնակից ուժերը, իշխող ՀՀԿ-ից և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից բացի, ևս յոթն են: Կոմկուսն այս դեպքում թերևս «մրցակցությունից դուրս» է, այդ բառի, իհարկե, վատ իմաստով: Մնում է վեց ուժ, որոնց էլ իշխանությունը փաստորեն ներկայացնում է «ազգային համաձայնության» տոկոսային ծավալը, շրջանակը, դաշտի սահմանները: Նկատելի է, որ դրանք այնպիսին են, որ ցանկության դեպքում կտեղավորվեն բոլորը և այդ իմաստով, ելնելով դիտարկվող վարկածի տրամաբանությունից, իշխանությունը փաստորեն հանդես է գալիս բոլորի համար խորհրդարանական «արևի տակ» տեղ ապահովելու պատրաստակամությունից: Ավելորդ է թերևս եզրակացնել, որ պայմանն այդ դեպքում կլինի իշխանության զբաղեցնելիք մեծ մասի հանդեպ լոյալությունը:

Դիտարկենք մյուս վարկածը, որը կառուցված է սոցիոլոգիայի՝ որպես նախընտրական գործընթացն ուղեկցող ինստիտուտի անաչառության վրա: Այդ դեպքում էլ ստացվում է ուշագրավ մի պատկեր՝ 60 տոկոս ազատ տարածության մասով, որի համար փաստորեն պայքարելու է արդեն ութ սուբյեկտ՝ ներառյալ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն: Ու թեև այստեղ ստացվում է պայքարի, մրցակցության դաշտ, այնուհանդերձ մի բան ակնհայտ է, որ մրցակցությունը Հայաստանում երաշխավորված «իշխանական պատվեր» է, այսինքն՝ ընթանում է իշխանության թելադրած ու սահմանած խաղի կանոնով, որը քիչ առնչություն ունի օրինականության և իրավականության հետ: Դա նշանակում է, որ երկրորդ վարկածի ելակետից դիտարկելու պարագայում 60 տոկոսն առավել զգալի մասով կգնա իշխանությանն ու այն ուժերին, որոնց իշխանությունը թույլ կտա խաղարկել առանցքայինը՝ ֆինանսա-տեղեկատվական ռեսուրսները: Այդ մասով պատկերը փաստորեն ստացվում է ավելի տխուր, և ինչքան էլ տարօրինակ, պարադոքսալ հնչի՝ երկու կանխավարկածի տեսական դիտարկման և համեմատության (իհարկե մոտավոր), կոպիտ համեմատության ու դիտարկման պայմաններում ստացվում է, որ ներկայիս ներքաղաքական փաստական իրողությունների և խաղի կանոնների պայմաններում իշխանությունը շատ ավելի մեծ ներկայացվածության հնարավորություն է ստանում այսպես ասած «մրցակցության» պայմաններում, քան՝ այսպես ասած ներքաղաքական պայմանավորվածության կամ «ազգային համաձայնության»: Այստեղ է նաև Հայաստանի ներքաղաքական կամ հասարակական-քաղաքական կյանք, պայքար, կամ այսպես ասած ներքաղաքական կյանք ու կռիվ կոչվածի պերճանքն ու թշվառությունը, ամբողջ փակուղայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում