ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը 5 օրում նվազել է 6 տոկոսով՝ հասնելով 48 տոկոսի։ Այս մասին են վկայում NBC հեռուստաալիքի և Wall Street Journal պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքները։
Հարցումն անցկացվել է փետրվարի 18-22-ը չափահաս ամերիկացիների շրջանում։
Համաձայն ստացված տվյալների՝ պատասխանողների 44 տոկոսը հավանություն է տվել Թրամփի քաղաքականությանը։
Ամերիկացի նոր առաջնորդին աջակցում է հանրապետականների 85, անկախ քաղաքացիների 34 և դեմոկրատների 9 տոկոսը։