Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Կարեն Կարապետյանի կառավարությունից հուսադրող ոչինչ չկա. ֆրանսահայ գործարար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

– Տիկին Գործունյան, օրերս ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն  Կարապետյանը հայտարարել է՝ Հայաստանում կար մի տպավորություն, թե այստեղ փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: «Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս հակառակը, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել բոլոր ծրագրերը»,- ասել է նա՝ հավելելով, որ գործադիրը քննարկել է 470-ից ավելի ծրագիր, որոնցից 340-ը համարել է իրատեսական: Տարիներ առաջ Հայաստանում ներդրումներ եք արել, հիասթափված հեռացել եք: Հիմա այն, ինչ տեղի է ունենում, որքանո՞վ է հուսադրող: Դուք վերջին ամիսներին դրական փոփոխություններ նկատե՞լ եք:

– Իհարկե, ես շատ չեմ հետևում լուրերին, իսկ մասնավոր զրույցներում որևէ դրական տեղաշարժի մասին չեմ լսել: Ակնհայտ է մի բան, որ  վարչապետը շատ է երևում մեդիաներում, նրան անընդհատ հարցեր են ուղղում, բայց չգիտեմ՝ արդյոք իր խոսքերն ու գործողությունները համապատասխանո՞ւմ են իրար, թե՞ ոչ: Ես, համենայնդեպս, չեմ նկատել, որ վարչապետի  ասածները կյանքի են կոչվել, որ փոփոխություններ են եղել: Գուցե չգիտեմ, բայց եթե չեմ նկատել, նշանակում է, որ խոսքեր, խոստումներ ինչքան ասես՝ կան, բայց դրանք կյանքի չեն կոչվում: Եվ չգիտեմ, թե ինչպես են ներդրողներ բերելու Հայաստան, քանի որ իսկապես Հայաստանը շատ փոքր շուկա է, և եթե չլինի ներդրողներին դեպի Հայաստան բերելու քաղաքական կամք և երաշխիք, որ պետությունը չի խանգարելու, օլիգարխները արգելք չեն հանդիսանալու ներդրումներին, որևէ քաջալերության առիթ չկա, որ գան Հայաստան՝ ներդրումներ անեն: Մանավանդ քաղաքական մթնոլորտը չի տրամադրում մարդկանց Հայաստան գալ: Անձամբ ես չեմ հավատում, որ իրենք ինչ-որ փոփոխություն անեն: Արդյոք ժողովրդի առօրյայում որևէ փոփոխություն եղե՞լ է: Չի եղել, ուրեմն հուսադրող ոչինչ չկա:

– Իսկ ներդրումային ծրագրերին հետևե՞լ եք: Վարչապետը ասում է՝ այդ ներդրումային ծրագրերից 340-ն իրատեսական են:

– Ես չեմ հետևել, չգիտեմ՝ արդյոք եկե՞լ են Ֆրանսիա, տեղի հայ գործարարներին ներկայացրե՞լ են Հայաստանի տնտեսական վիճակը, թե ինչ փոփոխություններ են նախատեսում: Ես չեմ լսել, որ իրենք եկել են: Կարծում եմ՝ այս ամենը ասվում է մեկ նպատակով, որ շատ շուտով ընտրություններ են, և իրենք պարզապես ուզում են ցույց տալ, որ իրենք աշխատում են:

– Վարչապետը այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերում, կառավարման ոլորտում Սփյուռքի ներգրավման ու առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր: Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է Սփյուռքի հայկական գաղթօջախների հետ համագործակցության ուղղությունները և նշել, որ ստեղծվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայ համայնքների հետ հարաբերությունների լայն ցանց: Այս ցանցը Ձեզ ծանո՞թ է, թե՞ ոչ: Վերջերս նաև Հրանուշ Հակոբյանը ֆրանսահայ համայնքի հետ էր հանդիպել: Ներկա՞ էիք:

– Անշուշտ, ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, բայց ունեմ ընկերներ, ովքեր գնացել էին այդ հանդիպմանը, և ես չեմ լսել, որ իրենք  նոր տնտեսական առաջարկներ են բերել, որով կհետաքրքրվեն ներդրողները և կգան Հայաստան՝ ներդրումներ անելու: Այդպիսի բան չի եղել:

– Ֆրանսահայ  համայնքը որքանո՞վ է  հետաքրքրված Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներով: Արդյոք այս ընտրությունները փոփոխության հույս ներշնչո՞ւմ են:

– Դժբախտաբար, Հայաստանի հանդեպ ով անտարբեր էր, այդպես էլ անտարբեր է մնացել, իսկ ով մտածում էր, որ պետությունը բարեփոխվում է, նրանք էլի հավատում են դրան, իսկ մեծամասնությունը, դժբախտաբար, անտարբերության գագաթնակետին է: Իրենց համար Հայաստանը սիմվոլ է, և ոչ մի բան իրենց չի հետաքրքրում: Եվ եթե Հայաստանում իսկապես այդքան հուսալի փոփոխություններ լինեին, երևի այստեղ էլ դա կզգային, հայկական համայնքում էլ նոր հետաքրքրություններ կլինեին, բայց ոչ մի փոփոխություն չկա համայնքում Հայաստանի նկատմամբ: Ինչպես միշտ՝ անտարբերություն է, Հայաստանն էլ սիմվոլ է, և վերջ:

– «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամները՝ Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանկյան,  ապրիլին գալու են՝ անձամբ վերահսկելու ընտրական գործընթացը: Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ,  և արդյոք Դուք մասնակցություն կունենա՞ք:

– Անշուշտ, ես ինձ չեմ ուզում համեմատել իրենց հետ, իրենք շատ ավելի ճանաչված մարդիկ են, բայց ես անձամբ մտածում եմ, որ Հայաստանում ընտրական գործընթացները չեն փոխվելու, ընտրատարածքներում իրենց հսկողությունները գուցե պակաս խարդախության տեղիք տան, բայց հիմա արդեն աշխատում են ընտրողների վրա՝ մեկին վախեցնելով աշխատանքից հեռացնելով, մյուսին այլ լծակներով: Եվ ով ապրել է Հայաստանում, քաջատեղյակ է այս ամենին: Բայց լավ է, որ Արսինե Խանջյանի և Սերժ Թանկյանի պես մարդիկ  ցանկություն ունեն գալու և վերահսկելու, գալու և մտնելու Հայաստանի կյանքի մեջ, քաջալերելու ժողովրդին, որ ընտրեն իրենց ապագան, բայց ես, դժբախտաբար, չեմ հավատում, որ որևէ բան կփոխվի: Մենք գիտենք, որ իշխանությունները ուրիշ ձևեր էլ ունեն ընտրությունները կեղծելու: Գուցե սփյուռքահայությունը ընտրական գործընթացների մեջ մտնելով՝ ապագայում էլ փոփոխության հայտ ներկայացնի: Իսկ ընտրություններով ես չեմ հավատում, որ իրենք պետք է կարողանան ինչ-որ բան փոխել: Նույն մարդիկ ընտրվելու են, գուցե քիչ տոկոսներով, և մենք նույն գլուխները պետք է ունենանք: Ես չեմ հավատում, որ որևէ բան կփոխվի:

– Իսկ ո՞ր դեպքում կվերադառնաք ներդրումներ անելու: Դուք դրա համար դեռ նախադրյալներ չե՞ք տեսնում:

– Իսկ արդյոք արդարադատությունը փոխվե՞լ է, ինչ-որ բան եղե՞լ է, որ ցույց կտա արդարադատության վերականգնում: Կա՞ մեկը, ով բախվել է դատական համակարգի հետ, գնացել է դատարան և իր շահերը կարողացել է պաշտպանել ու հաղթել: Չկա նման բան: Իսկ քանի դեռ չկա այս երաշխիքը, որ քո ներդրումը կպաշտպանվի, ի՞նչ ներդրում անելու մասին է խոսքը: Ես, դժբախտաբար, չեմ հավատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում