Ամերիկացի դերասան Բիլ Փեքսթոնը, ով խաղացել է «Տիտանիկ», «Օտարները», «Ապոլլոն-13», «Տերմինատոր» ֆիլմերում, կյանքից հեռացել է 61 տարեկանում։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Դերասանը մահկանացուն կնքել է շաբաթ օրը՝ վիրահատությունից հետո գրանցված բարդությունների պատճառով։
40-ամյա կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է համաշխարհային ճանաչում ստացած բազմաթիվ ֆիլմերում, «Ոսկե գլոբուսի» եռակի մրցանակակիր է։