Վատիկանը ծրագրում է հեղինակային իրավունք ստանալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերի նկատմամբ։ Ինչպես հայտնում է CNBC-ն՝ Վատիկանի որոշումը կապված է քահանայապետի պատկերով մարզաշապիկների, խոհանոցային սրբիչների և հուշանվերների վաճառքի կտրուկ աճի հետ։
«Պետքարտուղարը պարբերական ստուգումներ կանցկացնի՝ Սուրբ հոր պատկերի տարածման միջոցների և ուղիների վերահսկման համար»,-ասված է Վատիկանի հայտարարությունում։
Հեղինակային իրավունքների պաշտպանության համար Վատիկանը վարձել է Baker McKenzie իրավաբանական ընկերությունը։