Սիրիայի կառավարական զորքերը 2017 թվականի հունվարի 1-ից ԴԱԻՇ ահաբեկչական կազմակեպությունից ազատագրել են ավելի քան 60 բնակավայր։ Այս մասին ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում՝ փոխանցում է Russia Today-ը։
«2017 թվականի հունվարի 1-ից ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական կազմակերպության զինված կազմավորումներից սիրիական կառավարական զորքերի ազատագրած բնակավայրերի թիվը հասել է 63-ի»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում։
Նշվում է, որ մեկ օրում կառավարական զորքերի վերահսկողության տակ է անցել 28.5 քառակուսի կմ տարածք։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի սկզբից ազատագրվել է 2000,6 քառակուսի կմ։