ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի զբաղվի «կախարդների որսով»՝ հայտարարել է հետախուզական հարցերով պալատի կոմիտեի ղեկավար Դևին Նունիեսը՝ ի պատասխան Ռուսաստանի և Թրամփի նախագահական արշավի անդամների կապերի հետաքննման կոչերի։
Ավելի վաղ լիբերալ ամերիկյան Center for American Progress Action Fund կազմակերպությունը գործարկել էր Moscow Project նախագիծը, որի շրջանակում կոչ է անում Ռուսաստանի հետ Թրամփի կապերի անկախ հետաքննություն անցկացնել։
Թրամփը ռուսական հետախուզության հետ կապերի մասին ԶԼՄ-ներում հայտնված արտահոսքերն անվանել է հանցավոր և կտրականապես հերքել դրանք։