Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն մասնակցել է իր 93-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը։ Արարողությունը կայացել է Մատոբո ազգային պարկում՝ հայտնում է Cameroon Concord-ը։ Թերթի տվյալներով՝ տոնական երեկոն արժեցել է մոտ 2 մլն եվրո։
Տոնակատարությանը մասնակցել են մի քանի հազար հյուրեր իշխող «Զինբաբվեի աֆրիկյան ազգային միություն» կուսակցությունից։ Ներկաներին հյուրասիրել են Զինբաբվեի տեսքով 93 կգ տորթով։
Հոբելյարի տոնական ելույթը շարունակվել է ավելի քան 1 ժամ։ Մուգաբեն հայտարարել է, որ 37 տարի կառավարելուց հետո մտադիր չէ հանձնել իշխանությունը։
Դեկտեմբերին նա հայտարարել էր, որ կառաջադրվի նոր ժամկետում։ Պետության ղեկավարի ընտրությունները կկայանան 2018 թվականին։ Նրա կինը վստահ է՝ նույնիսկ ամուսնու դին կհաղթի նախագահական ընտրություններում։
Զիմբաբվեն դասվում է աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքին։