Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Ջանգիր Քոչոյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Ջանգիրին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի բնակիչ Ջանգիրը 2016 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 16-ի սահմաններում իրեն պատկանող «ԳԱԶ- 2410»՝ առանց համարանիշի մեքենայով բանջարեղեն՝ սմբուկ ու բիբար է տարել Գայ գյուղի շուկա՝ վաճառելու:

Մինչև ժամը 21-ը նա ամբողջ բանջարեղենը վաճառել է, վաճառքից գոյացել է 85 հազար դրամ գումար:

Մեքենան լիցքավորելու նպատակով Ջանգիրը գնացել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայան: Լավ կաներ՝ չգնար, որովհետև այնտեղ նկատել է տեղադրված «Էլ-լոտո» խաղասարքը ու սկսել է խաղալ: Ջանգիրը ազարտի մեջ է ընկել ու տանուլ է տվել ամբողջ 85 հազար դրամը…

Տանը իրեն սպասող  ծնողներ, հղի կին ու մանկահասակ երեխա ունեցող 26-ամյա երիտասարդը խուսափել է տուն վերադառնալ՝ չցանկանալով տնեցիներին բացատրություն տալ տանուլ տված գումարի վերաբերյալ: Նա վերադարձել է Գայ գյուղի շուկայի տարածք, անհանգիստ գիշերն անցկացրել է մեքենայի մեջ:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան նա արթնացել ու որոշել է ինչ-որ տեղից գումար հայթայթել: Մտածել-մտածել ու մտահղացել է մեքենան վարել մոտակա մի գյուղ, հարմար խանութ գտնել, որի ներսում հաճախորդներ չեն լինի: Ծխախոտ գնելու պատրվակով մտածել է՝ ներս կմտնի, կշեղի վաճառողի ուշադրությունը և կհափշտակի դրամարկղում եղած գումարը:

Այս ծրագրով «թևավորված»՝ Ջանգիրը մեքենան վարել ու հասել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ, սկսել է հարմար խանութ փնտրել: Երկու խանութ է մտել, «ԼԴ» տեսակի ծխախոտ է ուզել, որը այդ խանութներում չի եղել: Բայց քանի որ այդ խանութների վաճառողուհիները երիտասարդ էին, Ջանգիրը նրանց խղճացել, դուրս է եկել՝ առանց ծրագիրն իրականացնելու:

Շարունակել է հարմար խանութի փնտրտուքը: Հասել է մի մթերային խանութի, որի վաճառողուհին տարեց կին էր: Ջանգիրը որոշել է ծրագրածը հենց այդտեղ իրականացնել:

Նա ներս է մտել, վաճառողուհի Գալինա Գ.-ից խնդրել է «ԼԴ» ծխախոտ: Գալինան ասել է, որ այդ տեսակի ծխախոտ չունեն:  Խանութում հաճախորդներ են եղել, Ջանգիրը սուսուփուս դուրս է եկել:

Որոշ ժամանակ անց նա նորից ներս է մտել: Հիմա էլ խանութում չորս երիտասարդներ կային: Ջանգիրը «ՄՏ» տեսակի ծխախոտ է գնել «հերթից դուրս», բայց երիտասարդների ներկայությամբ իր ծրագրին չի անցել, նորից դուրս է եկել խանութից:

Նստել է մեքենա, որոշ տարածություն հեռացել ու կանգնել է: Որոշել է հետևել ու խանութ վերադառնալ, երբ այնտեղ հաճախորդ չի լինի:

Քանի որ խանութի վաճառասեղանի վրա գարեջրի դատարկ շշեր է նկատել, որոշել է այդ շշերից մեկը վերցնել, հարվածել  վաճառողուհու գլխին, որպեսզի նա միայն ուշագնաց լինի, հետո առանց արգելքի հափշտակել իրեն հարկավոր 80 հազար դրամը ու տուն գնալ:

Ժամը 9-ն անց 30-ի սահմաններում Ջանգիրը մտել է նույն խանութ: Հաճախորդներ չկային արդեն, բայց վաճառասեղանի վրա նաև շշեր չկային, իսկ Ջանգիրը իր արարքը ծրագրել էր՝ շշի գործադրմամբ: Նա փորձել է տեղում կողմնորոշվել, շուրջն է նայել, աչքն ընկել է օղու շշերին:

Առանց առաջանալու՝ մուտքի մոտից վաճառողուհուց օղի է ուզել՝ պատճառաբանելով, թե օղին գնում է… կովի համար՝ կովը հազում է, խորհուրդ են տվել օղի տալ…

Բարեսիրտ վաճառողուհին էլ խորհուրդ է տվել կովի վրա մեծ ծախսեր չանել, գնել ամենաէժանը՝ կես լիտրանոց, 750 դրամանոց օղին:

Ջանգիրն ասել է. «Տենամ փող ունե՞մ» ու խանութից դուրս է եկել՝ մոտի մանրադրամը հաշվելու:

Վաճառողուհին ամեն դեպքում մտել է պահեստ՝ էժան օղուց բերելու: Նա օղին բերել, դրել է տոպրակի մեջ:

Ջանգիրը խանութ է մտել, վաճառասեղանին է դրել մանրադրամով 750 դրամը:

Վաճառողուհին գլուխը կախել է, որ փողը հաշվի: Ջանգիրը բռնել է «գնած»  օղու շշի վերևի մասից ու անմիջապես հարվածել է վաճառողուհու գլխին: Հարվածի ուժգնությունից շիշը ջարդվել է: Վաճառողուհին էլ ուշագնաց է եղել, ընկել է հատակին:

Ջանգիրը անցել է վաճառասեղանի հետևի մասը, որ դրամարկղից վերցնի բաղձալի 80 հազար դրամը: Բայց այդ պահին վաճառողուհին ուշքի է եկել ու սկսել է գոռալ:

Ջանգիրը վախեցել, առանց փող վերցնելու փախել է խանութից, նստել է մեքենա ու գլխապատառ հեռացել է: Մեքենան նա նորից վարել է դեպի Գայ գյուղի շուկա՝ զանգելով և իմանալով, որ ազգականներից մեկը այդ շուկայում է: Մտածել է՝ այդ ազգականից պարտքով գումար կվերցնի ու տուն կգնա: Բայց ազգականը Ջանգիրին մերժել, փող չի տվել, ասել է՝ դեռ առևտուր չեմ արել, փող չունեմ…

Ջանգիրը մտամոլոր նստել է մեքենա, իր բոլոր գործողությունները վերլուծել ու հասկացել է, որ սխալ բաներ է արել…

Քիչ անց մոտեցել են ոստիկանները ու նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Այդ ընթացքում տուժած վաճառողուհուն շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, բուժօգնություն են ցույց տվել և մազերի միջից հանել են ջարդված շշի մանր կտորները…

Դատարանում Ջանգիր Քոչոյանն ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունել, նա ասել է, թե ինքը կողոպուտի փորձ է կատարել:

Տուժող կինը քաղհայցի պահանջ կամ բողոք չի ներկայացրել, ասել է, թե խղճում է Ջանգիրի մորը, կնոջն ու երեխաներին… Նա ասել է, թե հարվածից հետո ինքն էլ չի զգացել, թե ինչպես է ուշքի եկել, ինչպես է բղավել, ինչպես է հատակից վեր կացել ու վազել դեպի իրենց տուն՝ մտածելով, թե անծանոթ երիտասարդը հետապնդում է իրեն, որ սպանի… Իր գոռգոռոցից դուրս են եկել հարազատները, հարևանները, ինքը տեսել է, որ երիտասարդն իրեն չի հետապնդում… Տուժողն ասել է, որ մինչև հարվածելը երիտասարդը իրենից փող չի պահանջել, չի սպառնացել, նրա հարվածը շատ անսպասելի է եղել… Տուժողը նաև ասել է, որ խանութից ոչինչ չի պակասել, ոչինչ չի հափշտակվել…

Տուժողի հարսն ասել է, թե սկեսուրի գլուխը հարվածից հետո արյունոտ չէր, միայն թաց էր, գլխից օղու սաստիկ հոտ էր գալիս, մազերի մեջ էլ ապակու կտորներ կային…

Տուժողին պատճառվել էին թեթև վնասի հատկանիշներ չպարունակող սալջարդ վնասվածքներ…

Թումանյանի անհաջողակ հերոսներին հիշեցնող Ջանգիրը ակնհայտորեն հանցագործ չէր, բայց անօրեն արարք կատարելու ջանքեր էր թափել՝ խաղային ազարտի պատճառով տանուլ տված գումարը հետ բերելու ուժգին ցանկությամբ: Գումար չէր «հայթայթել», դրա փոխարեն ավելի մեծ վնաս էր պատճառել ինքն իրեն ու իր ընտանիքին…

Դատարանը հաշվի է առել, որ Ջանգիրի խնամքին են երկու մանկահասակ երեխաները. մեկը 2 տարեկան է, մյուսն էլ 1 տարեկան դեռ չկա, ծնվել է դեպքից ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերին…

Ջանգիր Քոչոյանը մեղավոր  է ճանաչվել ավազակային  հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ,և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 26-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում