Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե ազնվամորի» կինոմրցանակաբաշխության 37-րդ արարողությունը։ «Ոսկե ազնվամորիով» պարգևատրվում է տարվա վատագույն ֆիլմը։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է «Օսկարի» նախօրեին։ Գլխավոր մրցանակը բաժին է հասել ռեժիսոր Դինեշ Դ՝ Սոուզայի «Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» փաստագրական ֆիլմին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆիլմն իրենից ներկայացնում է քննադատական հայացք ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա։ Մասնավորապես, Դ՝Սոուզան մեղադում է դեմոկրատներին «Կու-Կլուքս-Կլանի» հետ կապերի մեջ։
Ֆիլմը հաղթել է 4 անվանակարգերում՝ վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր դերակատար (Դ՝Սոուզա), վատագույն ռեժիսուրա (կրկին Դ՝Սոուզա և Բրյուս Սկուլի) և վատագույն դերասանուհի (Բեկկի Թերներ, ով մարմնավորել է Հիլարի Քլինթոնին)։