Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականը կմրցի աֆրիկյան ստրուկների սերնդի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայ ֆուտբոլասերը հավանաբար առաջին անգամ է լսում Սենթ Քիթս և Նևիս անունով երկրի ինչպես նաև ֆուտբոլի ազգային հավաքականի գոյության մասին:

Սենթ Քիթս և Նևիսը պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզիներում՝ Փոքր Անտիլյան կղզիների Հողմակողմ կղզեախմբում։ Կղզիների բնակիչները եվրոպացիների և աֆրիկյան ստրուկների (նեգրեր) սերունդներն են։ Պետության տարածքը 261 քմ², բնակչությունը՝ 49 898: Սենտ Քիթս և Նևիսի ազգային հավաքականը հանդես է գալիս Կոնկակաֆ գոտում և պատկերացրեք այս պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում գերազանցում է Հայաստանի հավաքականին:

Մեր առաջիկա մրցակիցը 77-րդն է իսկ Հայաստանը՝ 82-րդը: 2016 թվականին Սենտ Քիթս և Նևիսն անց է կացրել 5 պաշտոնական եւ երկու ընկերական հանդիպում:

Մասնավորապես Սենտ Քիթս և Նևիսին հաջողել է հաղթել Արուբային, Բերմուդային, Անտիգուա եւ Բարբուդային, Սուրինամին: Միակ պարտությունը Հայաստանի հավաքականի մրցակիցը կրել է Հաիթիից զիջելով 2:0 հաշվով: Սենտ Քիթս և Նևիսը մրցել է նաև եվրոպական հավաքականի հետ ընկերական խաղում ոչ-ոքի 1:1 խաղալով Էստոնիայի ազգային թիմի հետ: 2015 թվականի նոյեմբերին Սենտ Քիթս և Նևիսը Տալլինում 3:0 հաշվով զիջել է էստոնացիներին այնուհետեւ Անդորրայում 1:0 հաշվով առավելության հասել այս երկրի ազգային հավաքականի նկատմամբ:

Հունիսի 10-ին Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումն է անցկացնելու, մրցակցի հարկի տակ հանդիպելով Մոնտենեգրոյի հավաքականին: Սենտ Քիթս և Նևիսի հետ մրցավեճը փաստորեն, ընտրական հանդիպումից առաջ կլինի ուժերը ստուգելու միջոց: Սովորաբար պաշտոնական հանդիպումներից առաջ ստուգողական խաղ անցկացնելու համար ընտրվում է այնպիսի հավաքական, որը խաղաոճով մոտ է հիմնական մրցակցին: Մարտի 26-ին մեր հավաքականը Երեւանում ընտրական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի հետ: Տվյալ խաղից առաջ ուժերը ստուգելու համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մրցակից էր ընտրել Ուզբեկստանին, որը խաղաոճով մոտ է Ղազախստանին:

Հայտնի պատճառով Ուզբեկստանի ընտրանու հետ մրցեց ոչ թե Հայաստանի հավաքականը, այլ «Ալաշկերտը» հաղթելով՝ 2:0 հաշվով: Տրամաբանության համաձայն Սենտ Քիթս և Նևիսը պետք է խաղաճով մոտ լիներ Մոնտենեգրոյին: Կարծում ենք բոլորի համար պարզ է, որ եվրոպական գոտու և Կոնկակաֆի հավաքականները խաղաոճով միանգամայն տարբեր են:

Թե ինչու է այսպես ասած «սպարինգ մրցակից» ընտրվել հենց Սենտ Քիթս և Նևիսը դժվար է ասել: Կարելի է ենթադրել միայն, որ եվրոպական հավաքականները ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպում անցկացնելու այդ օրվա համար վաղուց արդեն գտել էին համապատասխան մրցակիցների: Ընկերական խաղերում նորմալ մրցակից գտնելը եւ ընդհանրապես ստուգողական հանդիպումներ անցկացնելը տարիներ շարունակ Հայաստանի հավաքականի համար խնդիր է:

Վերջին հինգ տարիներին՝ մասնավորապես 2012 թվականի փետրվարից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը եվրոպական հավաքականների հետ ընդամենը չորս ընկերական հանդիպում է անցկացրել: Մերոնց մրցակիցներն են եղել Ռուսաստանի, Գերմանիայի, Լատվիայի և Բելառուսի հավաքականները:

Նախորդ ընտրական փուլի Ֆրանսիայի հետ երկու հանդիպումները չի կարելի է որակել ընկերական, քանզի այս հավաքականը դե ֆակտո մասնակցում էր խմբային փուլին: 2013 եւ 2015 թվականներին Հայաստանի ազգային հավաքականն ընդհանրապես ոչ մի ընկերական հանդիպում չի անցկացրել: 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո եվրոպական գոտում ընկերական հանդիպումը ըստ էության կվերանան: Կմեկնարկի Ազգերի լիգան, որի շրջանակներում հավաքականները առնվազն 4 հանդիպում կանցկացնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում