Ֆրանսիացի 154 խորհրդարանականներ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջում են ճանաչել Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր տրմադրության տակ հայտնված նամակը:
Նամակում խորհրդարանականները Օլանդին կոչ են անում բաց չթողնել պատմական պահը՝ ճանաչելով Պաղեստին պետությունը:
«Ֆրանսիան պետք է ցույց տա այդ հակամարտության մեջ փակուղուց դուրս գալու իր ցանկությունը՝ հանուն ինքնորոշման անքակտելի իրավունքի պաշտոնապես հայտարարելով, որ պաղեստինցի ժողովուրդը պետության ստեղծման իրավունք ունի: Դա վերաբերում է միջազգային իրավունքի պահպանմանը, նաև Իսրայելի անվտանգությանը»,- ասվում է խորհրդարանականների նամակում:
154 խորհրդարանականների մեջ բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ կան: