Կալիֆոռնիացի 5-ամյա Էվան Լեն միլիոնավոր օգտատերերի է գրավել իր դաշնամուր նվագելով, հայտնում է newsyou.info-ն:
Փոքրիկ երաժշտի մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է Music Crowns-ի ֆեյսբուքյան էջում: Հոլովակը շատ արագ տարածվել է համացանցում և ավելի քան 14 մլն դիտում է ունեցել:
Էվանը մեծանում է ընտանիքում, որտեղ ոչ ոք երաժշտությամբ չի զբաղվում: Սակայն տղան արդեն մեծ բեմ է գրավում և հաջողակ երաժիշտ դառնալու բոլոր հնարավորություններն ունի: