Իրանի փոխնախագահ Հուսեյն Ալի Ամիրին հաստատել է, որ երկրի ղեկավար Հասան Ռուհանին որոշում է ընդունել առաջադրվել մայիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Վերջին մի քանի շաբաթում պարոն Ռուհանին եզրակացրել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին»,- ասել է Ամիրին:
Իրանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թ. մայիսի 19-ին: