Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Ասադը՝ թուրքական աղվեսի և ռուսական արջի միջև. Middle East panorama, Լիբանան

Յուրաքանչյուր պետություն ունի իր քաղաքական ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է ուղի դեպի երկարաժամկետ նպատակների իրականացում։ Յուրաքանչյուր ռազմավարություն ուղեկցվում է մարտավարությամբ, որի օգնությամբ մշակվում է մանևրման ունակություն՝ այդ նպատակներին առավել արագ հասնելու համար։ Ըստ էության՝ մարտավարությունը հանդիսանում է ռազմավարություն կոչվող գետի վտակ։ Այն հաճախ հիմնվում է խաբեության և խորամանկության վրա՝ ապակողմնորոշելու թշնամիներին և մրցակիցներին, և հրահրելու նրանց համագործակցության՝ սեփական նպատակներին հնարավորինս արագ հասնելու համար։ Այս մասին Middle East panorama-ում գրում է հոդվածագիր Աբդ ալ-Մանամ ալ-Հայդարին։

«7 տարի առաջ՝ դեռևս մինչ սիրիական պատերազմի մեկնարկը, ես արդեն գրել էի այդ մասին «Թուրքիան ռազմավարության ու մարտավարության միջև» վերտառությամբ հոդվածում, որը հրապարակվել էր Իրաքի մշակութային-լուսավորչական կենտրոնի «Եկեք սկսենք նորից» իրաքյան ամսագրում։ Դրանում բնութագրվել էին Թուրքիայի քաղաքական խաղերը և այն, թե ինչպես Թուրքիան չկարողացավ իրեն հեռու պահել ամերիկա-իսրայելական դաշինքից քաղաքական, տնտեսական և հոգեբանական պատճառներով, իսկ նրա բոլոր գործողությունները պաղստինյան հարցում ոչ այլ ինչ էին, քան մարտավարություն՝ առաջադրված նպատակին արագ հասնելու համար։

Սակայն, արդյունքում, Թուրքիան հասավ նրան, ինչ ուզում էր, երբ դժվար պահի կարողացավ դիմակայության առանցքով միություններից հեռացնել ՀԱՄԱՍ-ին, օտարվել Իրանից և դրանից հետո պայքար սկսել Սիրիայում»,-գրում է ալ-Հայդարին։

Էրդողանը հստակ հայտարարել էր Սիրիայում Թուրքիայի հանձնարարությունների մասին. «Երբ մենք մտանք Սիրիա, մեր նպատակն էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումը»։ Նույնիսկ երբ Հալեպի համար մարտն ավարտվեց ահաբեկչության նկատմամբ հաղթանակով, Անկարան միևնույնն է՝ փրկօղակ գցեց ընդդիմության շարքերից զինված խմբավորումներին։ Այդ ժամանակ նա շրջվեց դեպի Ռուսաստանը՝ հաստատելով, որ ցանկանում է լուծել սիրիական ճգնաժամը և դադարեցնել տարածաշրջանի պատերազմը, ինչի համար վերածվել է ահաբեկչության հովանավորից ահաբեկչության դեմ պայքարող պետության։ Միայն թե այդ քայլը չստիպեց սիրիական առյուծին (Ասադ անունը արաբերենից թարգմանվում է որպես «առյուծ») և նրա դաշնակիցներին վստահել Թուրքիային։ Նրանք շարունակում են վախենալ նրանից, իսկ որոշ իրավիճակներում նույնիսկ կասկածել։ Ինչու՞։ Թուրքական աղվեսը փորձառու կենդանի է և կշռադատում է իր յուրաքանչյուր քայլը, որովհետև ուշադիր ընթերցել է ժամանակակից Թուրքիայի քաղաքական պատմությունը և «Մուսուլման եղբայրներ» շարժման պատմությունը. քո հակառակորդը կարող է ոչնչացնել քեզ, իսկ դու նույնիսկ չես նկատի դա։

Քաղաքական խաղերում յուրաքանչյուրը պետք է զգույշ լինի։

Ռուսական արջն արթնացել է քնից և սկսել շարժվել դեպի Արևելք՝ իրականացնելու երկաթե վարագույրից ներս թափանցելու իր երազանքը, որը տեղադրվել էր տասնամյակներ առաջ՝ հենց այդ տարածքներ նրա ներթափանցումը թույլ չտալու նպատակով։

Նույնիսկ երբ Ռուսաստանը նման սերտ համագործակցության գնաց Թուրքիայի հետ՝ առաջացնելով իր ռազմավարական դաշնակիցների վրդովմունքը, թուրքական աղվեսը միևնույնն է՝ հարձակվեց արջի վրա։ Դա ակնհայտ դրսևորվեց «Աստանա-2» հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է դառնար հիմք ժնևյան համաժողովի համար։ Այդ ժամանակ աղվեսը կրկին դրսևորեց իր նենգ էությունը։ Թուրքիան իր իրական դեմքը ցույց տվեց սիրիական պատերազմի հարցով դիրքորոշման մեջ։ Թուրքական աղվեսին հաջողվեց հիմարացնել ռուսական արջին, սակայն սիրիական առյուծի պարագայում այդպես չստացվեց։ Թուրքիայի մեքենայությունները նրան հաղթանակ բերեցին մարտավարական խաղում, սակայն ռազմավարական պլանում նա պարտվեց։ Հալեպը ձախողում դարձավ Թուրքիայի համար, և նա կրկին վերադարձավ իր հին երգին՝ Ասադին տապալելու ցանկությանը։

Ռուսական արջը Թուրքիային տրամադրել է գործունեության դաշտ՝ կարծելով, որ դա կօգնի հասնել իր նպատակներին։

Վերլուծելով իրավիճակը՝ ռուսական արջը հասկացել է, որ Թուրքիան կարող է փոխհատուցել իրեն այն, ինչը, հավանաբար, կորցնում է Սիրիայում, և կյանքի կոչել իր վաղեմի երազանքը միևնույնն է՝ կստացվի։ Սակայն հաջող մանևրից հետո, որում Ռուսաստանը պարտություն կրեց, իսկ Ասադը դարձավ ավելի զգոն, Թուրքիան կրկին վերադարձավ իր ռազմավարական խաղերին։ Ռուսական արջը ստիպված կլինի վճարել խորամանկ աղվեսի հաշիվները, սակայն ի՞նչ կանի այն բանից հետո, երբ թուրքական աղվեսն իրեն կրկին խաբի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում