Փետրվարի 26-ի երեկոյան տեղի կունենա «Օսկար» մրցանակաբաշխությունը: Վերջին պատրաստություններն են ընթանում: Հայտնիներն էլ որոշել են՝ ինչ կրել այդ օրը, գրում է Starslife-ը:
Օրինակ՝ «Օսկարի» առաջադրված Մերիլ Սթրիփի դեպքում պետք է եղել զգեստը հարմարեցնել կազմվածքին: Զգեստի հեղինակը Կառլ Լագերֆելդն է:
Զգեստն արդեն պատրաստ է եղել և դերասանուհու օգնականները կարող էին այն ցանկացած պահի վերցնել, երբ միջոցառումից մի քանի օր առաջ Chanel նորաձևության տան հետ կապվել է Սթրիփի ներկայացուցիչը և հայտարարել, որ կա՛մ ապրանքնիշն իրենց որոշակի գումար կվճարի, որպեսզի Սթրիփը կարմիր գորգի վրա կրի նրա հագուստը, կա՛մ իրենք ուրիշ ապրանքանիշ կընտրեն: «Ցանկացողները շատ են»,- նշել է դերասանուհու օգնականը:
Chanel-ը, հատկապես՝ Լագերֆելդը, ապշել են այդ պահանջը լսելով: Կառլի խոսքով՝ դերասանուհուն առանց այն էլ պատիվ է արվել ձեռքի աշխատանք բրենդային զգեստով ներկայանալու համար, իսկ նա դրա համար փող է պահանջել:
Իհարկե, Լագերֆելդը մերժել է՝ հավելելով, որ չէր սպասում դերասանուհու այդպիսի մանրախնդրություն:
«100 000 եվրո արժողությամբ զգեստ նվիրելուց հետո մենք իմանում ենք, որ պետք է վճարենք: Մենք նրանց զգեստներ ենք տալիս, մենք նրանց համար զգեստներ ենք պատրաստում, բայց չենք վճարում»,- նշել է Լագերֆելդը,- սյնուամենայնիվ, նա կարող է այն իրեն պահել չափի պատճառով: Դա, այնուամենայնիվ, կուտյուր է: Այն իդեալական հարմար է նրան: Հանճարեղ դերասանուհի է, և այսպիսի մանրախնդրություն»:
Մերիլն առայժմ չի մեկնաբանել այս սկանդալը: