Բավարարված եմ, երկու շաբաթ առաջ լուրջ ճգնաժամ էր, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ այսօր ունենք բեկումնային պահ թուրքահայոց կյանքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, ով այս օրերին Հայաստանում է:
«Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության խնդրի առնչությամբ թուրքահայ համայնքի կյանքում բավական հակասական վիճակ է: Համայնքում ամեն ինչ տակնուվրա էր: Մայր աթոռում բանակցություններ չեղան, եղավ խորհրդակցություն: Երկու շաբաթ առաջ լուրջ ճգնաժամ էր, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ այսօր ունենք բեկումնային պահ թուրքահայոց կյանքում» ,-ասաց Գոչունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: