Միլանում Նորաձևության շաբաթի ընթացքում ամերիկացի մոդել Ջիջի Հադիդն ուշադրության կենտրոնում է հայտնվել Moschino-ի ցուցադրության ժամանակ: Ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը աշուն-ձմեռ հավաքածուն է ներկայացրել, հայտնում է hronika.info-ն:
Ջիջին շոուի ժամանակ չի կարողացել քայլել անհավասար փեշով հագուստով, որը կպել է կոշիկի կրունկին: Մոդելը կռացել է, որ խնդիրը հարթի: