Մայքլ Սթոուքսը Կալիֆորնիայից իր նախագիծը սկսեց ԱՄՆ ռազմածովային նավատորմում ծառայող Ալեքս Մինսկիի լուսանկարներից: Ալեքսի ոտքը անդամահատել էին Աֆղանստանում 2009թ. ռումբի պայթյունից վիրավորվելուց հետո: Հենց Ալեքսն իր անկեղծ ֆոտոսեսիայով խթան տվեց նախագծին: Հետագայում միացան այլ հաշմանդամ վետերաններ, նաև կանայք: Նրանց մարզված մարմինները գեղեցիկ են՝ հաշմված անդամներով և պրոթեզներով հանդերձ: Այդ լուսանկարները ավելին են, քան կատարյալ մարմին պատկերող լուսանկարները: