Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչ, բանակցող խմբի անդամ Բաշար ազ Զոուբին հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարը կախված է Ռուսաստանից և ԱՄՆ-ից՝ հայտնում է Reuters-ը:
«Սիրիական հարցը վերահսկում են Ռուսաստանը և ԱՄՆ-ը»,- ասել է նա Ժնևում, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո անց են կացվում Սիրիայի հարցով նոր բանակցությունները:
Նրա խոսքով՝ ներկա պահին անհրաժեշտ է սպասել, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվի Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ: