Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Բաքուն մեր «Իսկանդեր»-ի դեմ հակաթույն է փնտրում. Վաղարշակ Հարությունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, երեկվանից չեն դադարում պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ հակառակորդը կրկին սկսել է արկակոծել նախևառաջ Թալիշը, լարված իրավիճակ է տիրում սահմանին: Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ հակառակորդը ոչ թե դիվերսիոն, այլ հարձակման փորձ է արել, նույնիսկ դիակներ  է թողել չեզոք գոտում: Թեպետ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, բայց ամեն վայրկյան հնարավոր է իրավիճակը փոխվի: Հետաքրքիր է՝ ապրիլյան պատերզամի սցենա՞րն են փորձում կրկնել, թե՞ ավելի լայնամասշտաբ գործողությունների պետք է պատրաստ լինենք:

-Առաջինը՝ մենք պետք է գիտակցենք, որ մենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում ենք, պատերազմը չի դադարել, ստորագրվել է մի փաստաթուղթ, որը կոչվում է Զինանադադարի պայմանագիր, վերջ: Այնպես որ պետք է ճիշտ ընկալենք նորությունները շփման գծից, թե ինչ է կատրվում այնտեղ: Մենք պետք է պատրաստ լինենք, որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում և հնարավոր է, որ պատերազմ սկսվի: Երբ որ մենք խոսում ենք դրա հավանականության մասին և այն մասին, թե ինչ նպատակներ է հետապնդում Ալիևը, պետք է հասկանանք հետևյալը՝ նա ուզում է պատերազմի վերսկսման սպառնալիքի տակ խուճապ առաջացնել Ղարաբաղում և Հայաստանում, դրա միջոցով հասնել նրան, որ Հայաստանը գնա զիջումների Ղարաբաղի հարցում: Դա նրա ռազմավարությունն է, այդ մասին նա խոսում է բացահայտ: Նա իր հույսը կապում է նրա հետ, որ հայերը կլքեն Ղարաբաղը և Հայաստանը, և խնդիր չի առաջանա, որպեսզի վերցնի Ղարաբաղը: Նույնիսկ դեկտեմբերի 4-ին իր ելույթում Ալիևն ասաց, որ Ղարաբաղը ադրբեջանական է, բայց, բացի դրանից, Մեղրին, Զանգեզուրը և Երևանն էլ է իրենցը, և իրենք կգան այստեղ խաղաղ ճանապարհով: Նա նկատի ունի, որ այսպիսի գործողություններով վախի մթնոլորտ կառաջացնի, և հայերը կգնան Ղարաբաղից և Հայաստանից, իսկ ինքը կլուծի իր խնդիրը: Սա է նրա ռազմավարությունը: Իսկ ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմին, նա չի գնալու դրան, քիչ հավանական է դա, չնայած, որ նա ադեկվատ մարդ չէ: Եթե մի մարդ իր կնոջը նշանակում է փոխնախագահ, դա շատ բաների մասին է խոսում: Լայնածավալ պատերազմը Ալիևը չի տեսնում որպես խնդրի լուծում, որովհետև ապրիլյան գործողությունները ցույց տվեցին, որ նա չի հասնում իր նպատակներին, որ ինքն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով վերցնել, նույնիսկ լոկալ խնդիր լուծել, այն ժամանակ դրել է լոկալ խնդիր՝ շփման գծի փոփոխության հասնել, որ դրանով ցույց տալ, որ ինքն ի վիճակի է ռազմական ճանապարհով լուծել և պահանջել լուծում, որը բխում է նրա շահերից, այսինքն՝ Ղարաբաղը հանձնեն իրեն: Դա չի ստացվում: Իրեն մնում է շանտաժի գործողությունները, որ նա իրականացնում է: Այս ժամանակահատվածում մեր բանակը հստակ գործում է և թույլ չի տալիս դիվերսիաներ և լոկալ գործողություններ իրականացնել: Մեր բանակը ապրիլյան բացթողումներից եզրահանգումներ է արել, հիմա ժամանակին բացահայտում է տեղաշարժը և արագ հակաքայլեր է անում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում