Սիրիայի ԱԳՆ-ն, Հոմս քաղաքի զինվորական օբյեկտների վրա իրականացված ահաբեկչությունների հետ կապված, դիմում է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ տեղեկացնում է SANA գործակալությունը:
«Սիրիայի կառավարությունը պնդում է իր պահանջները՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ դատապարտելու այդ ահաբեկչությունները, կրկնապատկելու ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրությանը միավորելու ջանքերը, ինչպես նաև պատժելու ահաբեկչությանն աջակցող երկրներին»,- ասվում է փաստաթղթում: