Բոստոնցի 23-ամյա Իզաբելա Այզենմանը Psittacine հազվադեպ վիրուսով տառապող թութակ է պահում: Թութակը հիվանդության պատճառով զրկվել է գունագեղ փետուրներից, ինչի հետևանքով նա մրսում է և չի կարողանում թռչել:
Հոգատար տիրուհին իրավիճակից ելք է գտել. նա տարագույն և տարաձև սվիտերներ է գործել սիրելի թութակի համար և փորձում է այդ ձևով փրկել նրան ցրտից և անշուք տեսք ունենալուց: