NASA-ի գիտնականները ծրագրում են տիեզերական բազայի կառուցումը սկսել Լուսնի մութ կողմում, այն պետք է դեպի Մարս արշավի հաջորդ քայլը լինի: Բազան կարող է արշավախմբերի համար յուրատեսակ կետ լինել, հայտնում է gogetnews.info-ն:
Տիեզերական բազան Լուսնի մութ կողմում մարդկանց հնարավորություն կտա ընդլայնել իր հորիզոնները Տիեզերքում:
Ներկայումս NASA-ն մշակում է նախագիծը, նախատեսում է այդ ծրագրի իրականացման համար տարեկան մոտ 3 մլրդ դոլար ներդնել: Շինարարության մշակման նախագիծը պետք է ընթացիկ տարում ավարտվի, 2 տարի անց գործակալությունը ծրագրում է սկսել աշխատանքները Լուսնի վրա: