ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է իր կողմնակիցներին անցկացնել պատմության մեջ ամենամեծ ցույցը:
Թրամփը համարում է, որ իրեն աջակցող ամերիկացիների թիվն այնքան մեծ է, որ եթե նրանք դուրս գան ցույցի, ապա դա կլինի «ամենախոշորը»:
«Գուցե միլիոնավոր մարդիկ, ովքեր քվեարկել են հանուն նրա, որ «Ամերիկան նորից մեծ դարձնենք»(Թրամփի նախընտրական ընկերության կարգախոսը), պետք է դուրս գան ցույցի: Այն կլինի բոլորից ամենախոշորը»,- գրել է երկրի ղեկավարը իր թվիթերյան էջում:
Maybe the millions of people who voted to MAKE AMERICA GREAT AGAIN should have their own rally. It would be the biggest of them all!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 25 февраля 2017 г.