Իրաքի Մոսուլից ոչ հեռու, որտեղ այժմ գործողություններ են ընթանում ԴԱԻՇ-դեմ, հայտնաբերվել են խոշոր քանակությամբ, ենթադրաբար մոտ 4000 մասսայաբար թաղված դիակներ: Այդ մասին տեղեկացնում է Telegraph-ը:
Ինչպես գրում է թերթը՝ մոտ 400 մետր խորությամբ հսկայական փոսը տեղակայված է Հասֆա շրջանում, Մոսուլը Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հետ կապող ճանապարհից ոչ հեռու: ԴԱԻՇ-ի զինյալները սպանում էին 2014 թվականին գերեվարված իրաքցի զինվորներին և նետում նրանց մարմիններն այդ փոսի մեջ: Տեղի բնակչության խոսքերով Հասֆայում սպանությունները սկսվել են 6 ամիս անց այն բանից հետո, երբ ԴԱԻՇ-ի զիյալները 2014-ի ամռանը գրավեցին Մոսուլ քաղաքը: