Հունաստանի ոստիկանությունն այսօր երկրի մայրաքաղաքում պայթուցիկ սարք է վնասազերծել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթուցիկը եղել է Աթենքի ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ:
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ռումբի վնասազերծման գործողությունն իրականացվել է, երբ բաժանմունքը ռումբի մասին տեղեկացնող անանուն զանգ է ստացել: Անհայտ անձն իրավապահներին հայտնել է, որ այն 40 րոպե անց կպայթի:
Ներկայումս ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը դեպքի հետաքննություն է սկսել: