Ուժայիններն Աֆղանստանի տարբեր նահանգներում ռազմական գործողությունների արդյունքում մեկ օրում առնվազն 50 գրոհայինի են ոչնչացրել, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի 47 անդամի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները ոչնչացվել են երկրի արևելյան Նանգարհար նահանգում հրետանու և օդային ուժերի աջակցությամբ իրականացվող գործողության ընթացքում: Խմբավորման ևս 25 անդամ վնասվածքներ է ստացել: