Տեսանյութը, որում պատկերված պանդայի ձագը կենդանաբանական այգու աշխատողին խանգարում է մաքրել ազատավանդակը, ընդամենը 2 օրում 95 մլն դիտում է ունեցել Facebook-ում: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Հաղորդվում է, որ զվարճալի դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Սիչուան նահանգում Մեծ պանդաների բազմացման կենտրոնում:
Կադրերում տեսնում ենք, թե ինչպես է պանդայի ձագը փորձում աշխատողի ուշադրությունը գրավել՝ խանգարելով աշխատել: