Մալայզիայում Ինդոնեզիայի փոխդեսպան Անդրիանո Էրվինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբայր Կիմ Չեն Նամի սպանության կասկածյալ կինը, ով հանդիսանում է Ինդոնեզիայի քաղաքացի Սիթի Այսիան, 90 դոլար է ստացել՝ թույնի կիրառմամբ մահափորձի իրականացման գործում ցուցաբերած օգնության դիմաց։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Էրվինը կրկնել է Այսիայի խոսքերն այն մասին, որ ինքը տեղի ունեցողը համարել է խաղարկային հնարք։
Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 14-ին, Կուալա-Լումպուրի օդանավականից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Կիմ Չեն Նամի մահվան գործով կասկածվում է առնվազն 8 մարդ։