Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պետք է պատրաստ լինենք պատերազմի, սա վերջինն է լինելու

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

-Պարոն Բադասյան, փետրվարի 25-ին Արցախի պաշտպանական բանակը հաղորդագրություն է տարածել Աղդամի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հարձակման փորձի մասին: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է կապված Խոջալուի 25 ամյակի հետ, թե՞ ինչ-որ առումով նախապատերազմյան իրավիճակի հետ գործ ունենք:

-Դեպքերը, իրադարձությունները հասունանում են և իհարկե պատերազմի է հանգեցնում: Եթե ամեն օր զոհ պիտի լինի սահմանի վրա, ուրեմն դա արդեն պատերազմ է, իսկ եթե պատերազմ է, ուրեմն սկսենք խփելը, ավելի լավ է մենք խփենք: Հայկական կողմը չունի հատուկ քարոզչական մեքենա, որը սուտ լուրեր տարածի: Մեր դիրքերում զոհ լինելուց մի քանի րոպե հետո անուն-ազգանուն-հայրանունով և ծննդյան վայրով հայտնում են և նշում, թե ինչ հանգամանքներում է զոհվել: Իսկ ադրբեջանական կողմը չի անում, օրինակ՝ այսօրվա դեպքը. այսօր ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձ է կատարել և արդյունքում ունեցել են մի քանի զոհ, զոհերը գտնվում են թե՛ չեզոք գոտում, թե՛ մեր թիկունքում: Այսօր Ադրբեջանի քարոզչական մեքենան ամբողջությամբ լծված է նրանով, որ հայկական կողմը հարձակվել է, և մենք պիտի պաշտպանվենք: Այստեղ հարց է առաջանում. պաշտպանվելիս մի՞թե հնարավոր է, որ զոհեր լինեն չեզոք գոտում կամ մեր թիկունքում, իհարկե ոչ: Տեսեք՝  Զեյնաբ Խանլարովան՝ որպես իրենց Միլի Մեջլիսի պատգամավոր, ով 25-30 տարի պատգամավոր է, երեկ հայտարարություն է արել և ասել՝ ամեն օր սահմանին մեր զինվորները զոհվում են, մենք պետք է պատերազմ սկսենք, հետ վերցնենք Ղարաբաղը և այլն: Այսինքն՝ պատերազմի կոչեր են անում Ադրբեջանի ճանաչված, հանրահայտ մարդիկ: Ինչ կարելի է եզրակացնել. կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն ինքը հրահրում է պատերազմ և տեսնելով իր կորուստները, վերագրում է նրան, որ հայկական կողմն է հարձակվել, այսինքն՝ իր ժողովրդին ինքը պատրաստում է պատերազմի: Փորձում է դա անել, բայց չի ստացվելու: Իր ժողովուրդը շատ լավ գիտի, որ վերջիվերջո ճիշտ չեն այդ հայտարարությունները, իրականությանը չեն համապատասխանում և համոզված եմ, որ պատերազմը սկսելու դեպքում մենք կարող ենք հաղթել, բայց մենք պրոբլեմ ունենք: Ո՞րն է այն. Հայաստանի իշխող վերնախավը ի վիճակի  չէ նորմալ պատերազմ  վարել, որովհետև առաջին՝ զբաղված է ընտրություններով, երկրորդ՝ դեռ ընտրությունները չեն սկսվել, բայց զբաղված է ընտրակեղծարարությամբ և երրորդ՝ զբաղված է անձնական բիզնես կենտրոններով: Բայց ես հանգիստ եմ, որովհետև պատերազմ սկսելուն պես մենք՝ ժողովուրդս, կանգնելու ենք, իրականության մեջ հաղթելու ենք, միգուցե նաև դա պատճառ լինի, որ մենք ձերբազատվենք մեր ապիկար իշխանության այն ապիկար տարրերից, ովքեր որ թալանում են: Ժողովրդին կոչ կանեմ, որ դուխով լինեն, հոգով պինդ լինեն, մենք պիտի ամեն օր պատրաստ լինենք պատերազմի, ես համոզված եմ, որ այս պատերազմով արդեն խաղաղությունը հաստատվելու է:

-Պարոն Բադասյան, ի դեպ, ՀՀԿ-ի կարգախոսն է Անվտանգություն և առաջընթաց: Այս կարգախոսը հուսադրո՞ղ է:

-Իսկ ով է հավատում այդ կագրախոսին: Ասում էին դեպի ապահով Հայաստան, այսօր իրենք Հայաստանը դարձրել են ամենաանապահովը: Իսկ ով է ասում, թե իրենց հավատացող կա: Իրենք կարող են ամեն ինչ ասել, բայց ով է իրենց հավատացողը: Որի՞ն հավատանք, Շարմազանովի՞ն հավատանք, թե՞ Սաշիկին հավատանք, ո՞ւմ հավատանք: Ուղղակի ծիծաղելի են այդ կարգախոները: Նրանք այդ կարգախոսների հույսին չեն, նրանք այսօր ժողովրին խաբում են, նրանք արդեն կեղծել են ընտրությունները: Բազմիցս ասել եմ՝ նոր Ընտրական օրենսգիրքը ամբողջությամբ ներառում է մի փաթեթ, որտեղ իշխող վերնախավը կարող է կեղծել ընտրությունը: Այսինքն՝ այս ընտրական օրենսգրքով, նման խաղի կանոններով հնարավոր չէ, այսօր ՀՀԿ-ն բլոտի է նստեցրել մյուսներին,  բայց տեսնում է մյուսների քարտերը: Ինքը ուրիշների քարտերը տեսնում է, ինչպե՞ս կարող ես նրա հետ այսօր բազար-բլոտ խաղալ:

-Պարոն Բադասյան, Դավիթ Բաբայանը մեկնաբանել էր հարձակման փորձը՝ պատճառներից մեկը նշելով այն, որ ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումներն են խթանում հանցավոր կեցվածքի դրսևորմանը: Մասնավորապես նա նշել էր, որ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահը, ինչը ժողովրդի մոտ առաջացրել է դժգոհութուն, և շատերը սա խայտառակություն են բնորոշում: Այսպիսով՝ նա փորձում է ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ի՞նքն է գերագույն գլխավոր հրամանատարը:

-Ես չեմ ուզում վիճել, հնարավոր է: Տեսեք՝ ապրիլյան դեպքերը… մի քանի օր պատերազմ եղավ, և Ալիևը արդեն սկսեց հայտնի դառնալ իր օֆշորային սկանդալներով: Դրանից հետո ապրիլից հետո Ալիևի օֆշորային տնտեսական հանցագործությունների մասին չխոսվեց, մոռացվեց այդ մասին: Հիմա էլ հնարավոր է, իհարկե, չի կարելի դա ժխտել: Մենք ամեն օր պիտի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ սա վերջին պատերազմն է լինելու, որից հետո, այո՛, խաղաղություն է լինելու, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ կոնսոլիդացիան մեզ մոտ պահպանվի, արդարություն պահպանվի և մաքսիմալ հնարվորությունները ներդնեք պատերազմի համար, իսկ սա, ես կրկնում եմ, ՀՀ վերնախավի նման դասավորումներով երբեք հնարավոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում