Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ընդառաջ գնալը անհրաժեշտություն է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս արտահայտում են համաշխարհային այլ նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում առավել գլոբալ ռազմավարական իմաստով: Այսինքն` ղարաբաղյան հակամարտությունը կրում է հենց դրանց ազդեցությունը, հետևաբար այդ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է քիչ թե շատ համարժեք կողմնորոշում ունենալ համաշխարհային գլոբալ պրոցեսների առումով: Ահա այդ խնդիրն է կարծես, որ խանգարում է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի իրավիճակային համարժեքությանը` թե՛ իշխանության, թե՛ քաղաքական և հասարակական մյուս շրջանակների առումով:

Կասկած չկա, որ համաշխարհային գլոբալ գործընթացներին տիրապետելը բավական դժվար և գրեթե անհնարին գործ է:

Դա, թերևս, անհատների «առաքինությունն» է, այն էլ գուցե այդպիսիք Հայաստանում էլ չկան, կամ եթե կան, ապա գործընթացին տիրապետում են ավելի շատ ինտուիտիվ, քան ինֆորմատիվ հիմքով, կամ հավասարաչափ` ինֆորմատիվ իրողությունը լրացնող ինտուիտիվ գործոնի շնորհիվ: Սակայն եթե գոնե այդօրինակ հիմքով համարժեքությունը բացակայում է, ապա բացարձակապես անիմաստ է դառնում Ղարաբաղի հարցի վրա կենտրոնացումը, քանի որ դա նշանակում է վազել պրոցեսների հետևից, այսինքն` բացարձակապես ազդեցություն չունենալ դրանց վրա և անել այն, ինչ կթելադրվի դրսից` չունենալով չանելու ելք:

Ազդեցություն ունենալու համար հարկավոր է համարժեք պատկերացում ունենալ գլոբալ ֆոնի մասին, որպեսզի հնարավոր լինի դերակատարություն ստանձնել այդ ֆոնի որևէ հատվածում տեղի ունեցող պրոցեսներում, ինչպիսին Ղարաբաղի հարցն է, հատկապես այժմ: Ընդ որում, գլոբալ ֆոնի մասին պատկերացումը պետք չէ համարել այդ ֆոնի մասին ինֆորմացվածության հոմանիշ: Կարելի է չունենալ լիարժեք ինֆորմացիա, բայց ընկալել միտումներն ու թիրախները, տարբերակել ռազմավարական և մարտավարական մոտեցումներն և հնարքները:

Համենայնդեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դասի համար սա գլխավոր առաջնահերթությունը պետք լինի, առանց որի մենք հայտնվելու ենք մի ցիկլի մեջ, երբ պարբերաբար ականատեսն ենք դառնալու կա՛մ դիվանագիտական կիսատությունների, ինչպիսին ականատես ենք վերջին տարիներին, կա՛մ էլ պարզապես դիվանագիտական խայթոցների, որպիսիք տեղի են ունենում տարատեսակ դրվագների, հոլովակների, կազմակերպական և արարողակարգային նրբությունների տեսքով:

Կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չունի գլոբալ գործընթացների մեջ խորամուխ լինելու, ռազմավարությունը մարտավարությունից զատելու, համաշխարհային միտումները լիարժեք ընկալելու ցանկություն: Իշխանությանը, թերևս, թվում է, որ մինչ ինքը զբաղվի այդ ընդգրկուն խնդրի դիտարկմամբ, կարող է տեղային խնդիրներում անհաջողության մատնվել, ուշադրությունը, զգոնությունը թուլացնել և զիջել: Արդյունքը կամ ավելի շուտ հետևանքը լինում է այն, որ ուշադրությունը սևեռելով տեղային, լոկալ գործընթացների վրա` իշխանությունը դրանք ընկալում է ամբողջական համատեքստից դուրս, հանդես է բերում ոչ համարժեք պահվածք, ինչի հետևանքը լինում է այն, որ կարողանում է քիչ թե շատ լուծել իշխանության դիրքի պահպանման հետ կապված իր մարտավարական խնդիրները, սակայն բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետության ռազմավարական շահը:

Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին ութ-ինը տարիների ընթացքը դրա վառ վկայությունն է: Այդ ամենը հենց իրականության իրավիճակային, կոնյունկտուրային ընկալման հետևանք է, երբ արտաքին քաղաքականության առանցքում իշխանության դրած նպատակը լինում է ոչ թե պետության շահը, համաշխարհային գործընթացներում պետության կշռի և դերի արժեքը, այլ համաշխարհային քաղաքականության սուբյեկտներին սեփական հարմարավետությունը հավաստիացնելը: Խնդիրը ծանրանում է այն առումով, որ որոշակի նրբերանգային տարբերությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նույն մտածողությունը կա նաև հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դաշտում:

Այսինքն` գրեթե ամբողջ դաշտը պատրաստ է վազել հետևանքի հետևից` պարզապես հույս ունենալով, որ ասենք` մեկն ավելի արագ կարող է վազել, քան վազում է, ենթադրենք, իշխանությունը կամ մյուս քաղաքական ուժը, կամ մյուս հասարակական-քաղաքական շերտը: Մինչդեռ ֆունդամենտալ ընկալման տեսակետից, ինչպես իշխանության, այնպես էլ գրեթե հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի մոտ, եզակի բացառություններով հանդերձ, նկատելի չէ համաշխարհային գործընթացներն ընկալելու և խնդիրներին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Իշխանության պարագայում դրա բացակայությունը միանգամայն հասկանալի է: Դա պետք չէ, քանի որ չի նպաստում, չի ծառայում իշխանությունն ուժային և կուլիսային մեթոդներով պահելու քաղաքականությանը: Իսկ ի՞նչն է հասարակական-քաղաքական դաշտում այդ պատրաստակամության գլոբալ բացակայության պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում