Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել:
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»:
Ադրբեջանական կողմը Բաղանիսի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի թիկունքի արոտավայրերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների արդյունքում երկու կով է սատկել: «Դիրքերը չեն տուժել»,-ասաց նա:
Լուսանկարը՝ Panorama.am-ի