Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների և ԱՄՆ նախկին պաշտոնյաների միջև բանակցությունները խափանվել են այն բանից հետո, երբ Պետդեպը հետ է կանչել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի ամերիկյան հարաբերությունների բաժնի ղեկավար Ցոյ Սոն Հվիի վիզան։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ինչպես հաստատվում է պարբերականի նյութում, հանդիպումը ծրագրված էր մարտի 1-ին և 2-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շտաբ բնակարանից ոչ հեռու։ Բանակցությունները պետք է դառնային առաջին շփումն ամերիկյան իշխանությունների և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների միջև Թրամփի երդմնակալությունից հետո։
Նշվում է, որ նման հանդիպումները դասվում են այսպես կոչված փորձագիտական դիվանագիտությանը, այսինքն՝ տեղի է ունենում քաղաքացիական միջնորդություն տարբեր արտաքին քաղաքական հարցերի լուծման համար։