Իտալիայի մայրաքաղաք Հռոմի գիշերային ակումբներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ՝ գրում է La Repubblica-ն։
Հրաձգությունը տեղի է ունեցել առավոտյան՝ քաղաքի հարավային EUR թաղամասում։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք իտալացիներ և մեկ իսպանացի, վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Փաստի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, տեղի ունեցածի հիմնական վարկած է անվանվում վեճը։