«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սիրիական Հոմս քաղաքի ռազմական հաստատությունների դեմ կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6 մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են իրականացրել Հոմսի պետանվտանգության և ռազմական անվտանգության բաժանմունքների շենքերում։
Ահաբեկչությունների զոհն է դարձել առնվազն 35 մարդ։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։