Օրերս հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ՝ առաջիկայում սահմանամերձ բնակավայրերում դպրոցների և մանակապարտեզների մոտ պետք է պատնեշներ և թաքստոցներ կառուցվել, որպեսզի բնակչությունը կարողանա պաշտպանվել և պատսպարվել: Այդ որոշման համաձայն՝ նաև իրավիճակի սրման դեպքում զենք պետք է բաժանվի սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը:
«Առաջին լրատվական»– ի հետ թեմայի շուրջ զրույցում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ներկայացնելով իր դիտարկումները, նշեց, որ այս որոշումը ողջունելի է և չպետք է դիտարկել որպես մոտալուտ հավանական պատերազմի նախապատրատություն. «Այս քայլերը կարելի էր նախաձեռնել 20-25 տարի առաջ, որովհետև պետության գլխավոր գործառույթներից մեկը ժողովրդի պաշտպանությունն է:
Առաջնահերթ այս գործընթացը պետք է տարվի սահմանամերձ բնակավայրերում, բայց նաև թիկունքում գտնվող բնակավայրերում պետք է նման աշխատանքներ իրականացնել՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավորությունները. եթե անգամ Երևանի ուղղությամբ միջոցներ ունի հասցնելու, անգամ այստեղ պետք է միջոցներ ձեռնարկել, որովհետև տագնապի դեմն առնելու միակ ձևը պատրաստված լինելն է՝ և՛ հոգեպես, և՛ տեխնիկապես»:
Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պետք է հաշվի առնելով, որ գործ ունենք ոչ ադեկվատ հակառակորդի հետ, որի հետ չունենք բանակցային գործընթաց, և ոչ ոք չի կարող երաշխավորել, թե որ պահին ինչ կարող է լինել, այս նախապատրաստական աշխատանքները ավելորդ խուճապիսց և զոհերից խուսափելու համար են:
Նա նաև նշեց, որ հակառակորդը փորձում է թույլ տեղ գտնել, ցանկանում է հյուծել. «Սակայն լայնամասշտաբ պատերազմ չեմ կարծում թե սպասվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: