ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը շփման գծում Ադրբեջանի ագրեսիան համարում է կանխամտածված սադրանք: «Ադրբեջանը նախաձեռնում է կանխամտածված սադրանք Արցախի հետ սահմանին, ԼՂ պաշտպանական բանակը գրոհի փորձը կասեցրել է»,- թվիթերյան իր էջում գրել է Տիգրան Բալայանը: