Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Թուրքիան պատրաստ է շարունակել Սիրիայի ազատագրումը ԴԱԻՇ-ից. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է ԴԱԻՇ-ից սիրիական Ռաքքա քաղաքի և ողջ Սիրիայի տարածքի ազատագրման գործողությանն Անկարայի մասնակցության պատրաստակամության մասին։

Թուրքիայի գլխավոր շտաբը հինգշաբթի հայտնել էր «Եփրատի վահան» գործողության շրջանակում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից սիրիական Էլ-Բաբի բոլոր թաղամասերի մաքրման ավարտի մասին, որն անցկացնում էին թուրքական բանակն ու զինված սիրիական ընդդիմության ներկայացուցիչները։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում հետագա քայլերի թեման քննարկել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակիցների հետ։ «Ռաքքայի թեման քննարկվել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Ճիշտ պլանավորմամբ և տեղի ուժերի ներգրավմամբ մենք կարող ենք հեշտությամբ մաքրել Սիրիայի տարածքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից»,-թուրք նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Չնայած սիրիական Էլ-Բաբն անցել է թուրք զինվորականների լիարժեք վերահսկողության տակ, այնտեղ ականազերծումն ավարտված չէ։

Անդրադառնալով «Եփրատի վահան» գործողության հետագա զարգացմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ անհրաժեշտ է ազատագրել նաև Մանբիջ քաղաքը, որտեղ գործում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG), որոնց Անկարան ահաբեկչական կազմակերպություն է որակում։ «Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից քայլեր՝ Մանբիջի YPG-ի ջոկատների առնչությամբ։ Այնուհետև մենք ծրագրում ենք գործողություն Ռաքքայում»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Անկարան պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ «Դրա համար պետք են հստակ քայլեր։ Պետք է լցնել թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր իմաստով։ Դրա համար կա ամեն անհրաժեշտ բան, այդ թվում և ԱՄՆ նոր վարչակազմը, որը ճանաչում է անցյալի սխալները»,-հավելել է Չավուշօղլուն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում