Սիրիական Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 35 մարդ, նրանց թվում է Հոմս նահանգի ռազմական անվտանգության բաժնի պետ, գեներալ Հասան Դաաբուլը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
«Զոհերի թիվը հասել է 35-ի, կան մի քանի տասյակ վիրավորներ։ Անվտանգության ծառայությունների երկու օբյեկտների մոտ պայթել են ավելի քան 6 մահապարտներ»,-ասել է աղբյուրը։
Դեռևս ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։