Հյուսիսային Իռլանդիայում Դորիս փոթորիկը վնասել է Դարկ Հեջես հայտնի ծառուղու ծառերը։ Այնտեղ են անցկացվել «Գահերի խաղը» հայտնի սերիալի նկարահանումները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Փոթորիկը տապալել է 200-ամյա ծառն ու վնասել մի շարք հարակից ծառեր։
Հաճարենիների ծառուղին գտնվում է Անտրիմ կոմսությունում և հանդիսանում տարածաշրջանի ամենահանրահայտ զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։
Այդ վայրն առավել մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Գահերի խաղի» նկարահանումներից հետո։