ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնևի բանակցությունների մասնակից պատվիրակություններին ներկայացրել է փաստաթուղթ, որն առաջարկում է ստեղծել աշխատանքային խմբեր Սիրիայի սահմանադրության, ընտրությունների և անցումային իշխանության հարցերով։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ընդդիմության բանակցային բարձրագույն կոմիտեի խորհրդական Յահյա ալ-Արիդին։
«Այո, դե Միստուրան առաջարկել է բաշխել խնդիրները զամբյուղների»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ալ-Արիդին պարզաբանել է, որ այժմ մինչ երկուշաբթի և երեքշաբթի բոլորը սպասում են Դամասկոսի պատվիրակության ներկայացուցիչների պատասխանին՝ այդ առաջարկի ընդունման կամ չընդունման վերաբերյալ։