Բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի որդին բերման է ենթարկվել Ֆլորիդայի Ֆորտ-Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում։ Ինչպես գրում է Miami New Times պարբերականը՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, երբ Մուհամեդ Ալի-կրտսերը մոր հետ վերադարձել է Ճամայկայից։
Տղամարդը ստիպված է եղել երկու ժամ զրուցել միգրացիոն ծառայության աշխատակիցների հետ, ովքեր նրան հարցեր են ուղղել դավանանքի մասին։ Ալի-կրտսերը մուսուլման է։ Նախկին դաշնային դատախազ և ընտանիքի ընկեր Քրիս Մանչինին նշել է, որ հայտնի բռնցքամարտիկի որդին քրեական անցյալ չունի, իսկ անձամբ հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի։ Մանչինին նաև վստահություն է հայտնել առ այն, որ դեպքը կապված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրենքի հետ։
«Դա վրդովեցնող է…Այս երկրում մենք չենք զբաղվում կրոնական հողի վրա խտրականությամբ»,-նշել է նա։