Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական ուղղումների հարցով հանրաքվեից առաջ այսօր պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը։ Արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքի մարզական արենայում, որտեղ այդ քաղաքական ուժի ղեկավարը՝ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ կունենա 40 հազար կուսակցականների առջև։
Միջոցառմանը հրավիրված են տեղի 400 և 30 օտարերկրյա հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ։ Հրավեր է ուղարկվել այլ պետությունների ավելի քան 130 դեսպանների։ Նման մասշտաբային ակցիայի նպատակը հանդիսանում է արշավի հիմնական դրույթների ներկայացումը։
Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։ Ուղղումները նախատեսում են Թուրքիայում նախագահական կառավարման ձևի ներմուծում՝ խորհրդարանականի փոխարեն։