Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Կարեն Կարապետյանը հրաժարական չի տա. նա նախագահի հետ պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս: Նրա և Սարգսյանի անհարթ հարաբերությունները վաղուց գաղտնիք չեն: Մինչև հիմա միայն Սարգսյանն էր վարչապետին հարվածներ հասցնում, իսկ Կարապետյանը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում: Կարծես թե, արդեն հասկացել է և սկսել է գործել:

Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջև չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում:

Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երևում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին:

Անցյալ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր Կարապետյանին Մոսկվայից Հայաստան հրավիրել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները լիցքաթափելու համար: Մոսկվան մեծապես դժգոհ էր Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումից: և Կարապետյանի նշանակումը յուրահատուկ կոմպրոմիս էր` Հայաստանը կլինի խորհրդարանական հանրապետություն, բայց երկրի ղեկավարը ռուսական գործարար էլիտայից կնշանակվի:

Արդեն գրել ենք, որ Սարգսյանը հույս ուներ (և մինչև հիմա էլ նպատակասլաց աշխատում է այդ ուղղությամբ), որ Կարեն Կարապետյանը երկար չի մնա այդ պաշտոնում, ի վերջո հրաժարական կտա:

Կարապետյանի պաշտոնավարման առաջին ամիսները բավարար էին, որպեսզի ՌԴ-ում նույնպես հասկանան, որ սխալ անձ են գործուղել Երևան: Ճիշտ է, Մոսկվան դեռ շարունակում է աջակցել վարչապետին, և բարձր մակարդակով բոլոր զրույցների ժամանակ տրվում է նրա անունը, ինչպես եղավ նաև Նալբանդյան-Լավրով վերջին ասուլիսի ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրա հետ մեծ հույսեր այլևս չեն կապում:

Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»:

Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաև Սահմանադրական բարեփոխումների և իրավական անվտանգության թեմաներով Ս. Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում