Վենեսուելան, Լիբիան, Սուդանը, Պապու-Նոր Գվինեան, Վանուատուն և Կաբո-Վերդեն զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ ՄԱԿ-ի բյուջեում վճարումների հետ կապված պարտքի պատճառով։ Այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
ՄԱԿ-ի բյուջե կատարվող վճարների չափը (5.4 մլն դոլար՝ 2016-2017 ֆինանսական տարիների համար) սահմանվում է՝ ելնելով 10-ամյա շրջանում երկրի ՀՆԱ միջին ցուցանիշից։ Հաշվի է առնվում նաև բնակչության շնչին բաժին ընկնող եկամուտն ու արտաքին պարտքը։ Ներկայում ՄԱԿ-ի խոշորագույն հովանավոր է մնում ԱՄՆ-ը, որը փակում է կազմակերության ծախսերի 22 տոկոսը։