ԱՄՆ-ում Սպիտակ տանը «առանց տեսախցիկների» ձևաչափով անցկացվող մամլո ասուլիսի ժամանակ ներս չեն թողել CNN-ի, The New York Times-ի, Los Angeles Times-ի և Politico-ի լրագրողներին: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:
Տեղեկացվում է, որ Associated Press գործակալությունը և Time ամսագիրը բոյկոտել են ասուլիսը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին անվանել էր մարդկության թշնամիներ: