Սիրիական ընդդիմության «Ջեյշ ալ Իսլամ» զինված խմբավորման ներկայացուցիչ Մոհամադ Ալուշը Ժնև է ժամանել միջսիրիական բանակցությունների համար, որոնք անց են կացվում ՄԱԿ-ի հովանու ներքո: Հայտնում է RIA Novosti-ն:
«Մոհամադ Ալուշը Ժնև է ժամանել և միացել է պատվիրակությանը որպես նրա անդամ»,- ասվում է Բանակցությունների բարձրագույն կոմիտեի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ալուշը գլխավորում էր զինված ընդդիմության պատվիրակությանը Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: