Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը այս տարվա մարտի մեկից 25-60 դոլարով մուտքի մաքսատուրքը բարձրացնելու որոշում է կայացրելէ տեղեկացնում է Egiypt Independent-ը:
Նշվում է, որ կառույցը այդ որոշման մասին տեղեկատվությունն ուղարկել է երկրի բոլոր սահմանային անցակետերը՝ ներառյալ օդանավակայանները, նավահանգիստները և ցամաքային սահմանային անցակետերը:
Գնային փոփոխությունը վերաբերելու է ոչ միայն այն զբոսաշրջիկներին, որոնք վիզա են ձեռք բերում սահմանին, այլ նաև նրանց, ովքեր ձևակերպում են վիզան ավելի վաղ, դեսպանատան ծառայության միջոցով: