Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Եթե ինչ-որ մեկը ապրիլին պատերազմ սկսի՝ կարող է դառնալ «Իսկանդերի» թիրախ. Մոդեստ Կոլերով

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հնարավոր կիրառման մասին այն պատճառով, որ Բաքվում «տաք գլուխների» քանակը չի քչացել:

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց` կան տեղեկություններ այն մասին, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

 

– Պարոն Կոլերով, ի՞նչ նպատակով է արվել այս հայտարարությունը, զուտ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու, թե՞ կան նաև այլ պատճառներ:

– «Իսկանդերը» անկասկած զսպման շատ հզոր զենք է, քանի որ միայն «Իսկանդերի» կիրառումը բավարար չէ, օրինակ, ճակատային գիծը առաջ տանելու կամ տեղաշարժելու համար: Դրա համար պետք են մեծ թվով ուժեր: Իսկ «Իսկանդերը» կարող է ագրեսորին հասցնել անդառնալի վնաս, որը քաղաքական ցանկացած օգուտ տնտեսապես կդարձնի չափազանց թանկ:

Երկրորդը, քաղաքական ի՞նչ հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե պատերազմը դառնում է անհնար: Քաղաքական այդ հեռանկարը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Սա է գլխավորը:

Երրորդը, մենք հասկանում ենք, թե ինչու այդ հայտարարությունը արվեց հիմա. քանի որ «տաք գլուխների» քանակը Բաքվում չի քչացել, և գալիս են տեղեկություններ այն մասին, որ ապրիլին Բաքուն կուզենա կրկնել Ապրիլյան պատերազմը: Այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

– Այսինքն՝ դա այդքան ակնհայտ հեռանկար է:

– Այո, եթե ինչ-որ մեկը ապրիլին նոր հարձակողական պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ապա նա ռիսկի է դիմում դառնալ «Իսկանդերի» թիրախ:

– Վիգեն Սարգսյանի այս հարցազրույցը ժամանակային առումով գրեթե համընկավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մոսկովյան այցի և Լավրովի հետ բանակցությունների հետ: Հայտարարությունը կարո՞ղ է կապված լինել այս գործընթացի հետ և կարո՞ղ է արդյոք ինչ-որ կերպ համաձայնեցված լինել ռուսական կողմի հետ:

– Ես գիտեմ, որ Երևանի այն հայտարարությունները, որոնք առնչվում են Հայաստանի ինքնիշխան հարցերի հետ՝ պաշտպանություն, քաղաքականություն և այլն, երբեք չեն համաձայնեցվում Մոսկվայի հետ: Միակ բանը, որ կարող ենք ասել ինչ-որ ընդհանուր մոտեցումների մասին, վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Պաշտպանության նախարարը չի զբաղվում ղարաբաղյան կարգավորմամբ, այլ միայն անուղղակիորեն, կողքից քննարկում են այդ հեռանկարը, ուստի կարծում եմ, որ նշված հայտարարությունը չի համաձայնեցվել Մոսկվայի հետ, բայց քանի որ հենց Մոսկվան է մատակարարել «Իսկանդերները» Հայաստանին և հենց Մոսկվան է այդպիսով իր վրա քաղաքական պատասխանատվություն վերցրել այն հավասարակշռության համար, որը ստեղծում է «Իսկանդերի» առկայությունը Հայաստանում, և Անդրկովկասում Մոսկվայի քաղաքականության առաջադրանքը հավասարակշռությունն է, ապա կարծում եմ, որ պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը հանդիսանում է նաև յուրօրինակ հարց Մոսկվային՝ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այն հանգամանքին, որ «Իսկանդերը» օգտագործվի՝ որպես պաշտպանական զենք ագրեսիայի հնարավոր վերսկսման դեպքում:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի ներկայիս քայլերը, օրինակ այն, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի՝ Արցախ այցելած երեք պատգամավորների նկատմամբ:

– Բաքուն հետևողականորեն գնում է հակամարտության սրման ճանապարհով: Այստեղ որևէ նոր բան չկա: Ինչպես բոլորս տեսանք՝ չարդարացան Լուկաշենկոյի հույսերը, որ Բաքուն ինչ-որ ձևով կվճարի Լապշինին հանձնելու համար, և այդպիսով Ադրբեջանը կորցրեց ևս մի կողմնակից: Եթե Ադրբեջանը գնում է հակամարտության և դինաստիական իշխանությունը փրկելու ուղիով, ապա պարզ է, որ այդպիսի քաղաքականությունը շատ երկրպագուներ չի ունենա:

Բացի այդ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում արդարացիորեն անհանգստանում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև հնարավոր նոր հակամարտության կապակցությամբ: Միացյալ Նահանգները Իրանի հարցում կրկին բարձրացրել են «հարավային Ադրբեջանի» հարցը, և տարածաշրջանում բոլորն էլ հասկանում են, որ «հարավային Ադրբեջանի» թեման Իրանի դեմ իրականում սարսափելի, աղետալի վտանգ է հյուսիային Ադրբեջանի համար, ուստի Ադրբեջանը այդ ճակատի մասին էլ պիտի մտածի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում